Jump to content

Ցոյ Են Գեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցոյ Են Գեն
կորեերեն՝ 최용건
Դիմանկար
Ծնվել էհունիսի 21, 1900(1900-06-21)
ԾննդավայրTaechon County, Կորեական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 19, 1976(1976-09-19)[1] (76 տարեկան)
Մահվան վայրՓհենյան, ԿԺԴՀ
Քաղաքացիություն ԿԺԴՀ
Կրոնանկրոնություն
ԿրթությունՆանկայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և սպա
Զբաղեցրած պաշտոններպաշտպանության նախարար
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն, Korean Social Democratic Party?, Կորեայի աշխատավորների կուսակցություն և Կորեայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Hero of Labor
ԵրեխաներChoe Un-ju?
 Choe Yong-gon Վիքիպահեստում

Ցոյ Են Գեն, Չոի Յոն Գոն (կոր.՝ 최용건, 崔庸健, հունիսի 21, 1900(1900-06-21), Taechon County, Կորեական կայսրություն - սեպտեմբերի 19, 1976(1976-09-19)[1], Փհենյան, ԿԺԴՀ), Հյուսիսային Կորեայի պետական և քաղաքական գործիչ։

Մասնակցել է ճապոնական կայսրության դեմ Մանջուրիայում կազմակերպված պարտիզանական շարժմանը։ 1946–1947 թվականներին եղել է Հյուսիսային Կորեայի ժամանակավոր ժողովրդական կոմիտեի ոստիկանական դեպարտամենտի պետ։ 1948–1957 թվականներին՝ ԿԺԴՀ Ազգային պաշտպանության մինիստր, միաժամանակ, 1953 թվականից՝ մինիստրների կաբինետի նախագահի տեղակալ։ 1948 թվականից՝ ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովի (ԳԺԺ) դեպուտատ, իսկ 1957–1972 թվականներին՝ ԳԺԺ նախագահության նախագահ։ 1972 թվականից՝ ԿԺԴՀ Կենտրոնական ժողովրդական կոմիտեի անդամ, ԿԺԴՀ փոխնախագահ։ 1946–1955 թվականներին եղել է Հյուսիսային Կորեայի Դեմոկրատական կուսակցության ԿԿ–ի նախագահ։ 1955 թվականից՝ Կորեայի աշխատանքային կուսակցության ԿԿ–ի և ԿԿ–ի քաղաքական կոմիտեի անդամ և (մինչև 1966 թվական) կուսակցության ԿԿ–ի նախագահի տեղակալ։ 1966 թվականից՝ ԿԱԿ ԿԿ–ի քարտուղար։ 1953 թվականին Ցոյ Են Գենին շնորհվել է ԿԺԴՀ փոխմարշալի, իսկ 1960 թվականին՝ Աշխատանքի հերոսի կոչում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Munzinger Personen (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 167
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցոյ Են Գեն» հոդվածին։